ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Ազատ դեմոկրատները» ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով

«Ազատ դեմոկրատները» ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով
06.12.2016 | 09:15

«Ազատ դեմոկրատների» նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ասել է, որ նախընտրական շրջանում, երբ բնական գործընթացներ են տեղի ունենում, քաղաքական դաշիքներ են ձևավորվում, «Ազատ դեմոկրատներ»-ը քննարկումներ է անցկացնում տարբեր քաղաքական ուժերի հետ:

«Շատ է խոսվում ընդհանուր ընդդիմադիր դաշտի միավորման մասին, բայց այդ մոտեցումն ինձ համար պատկերացնելի չէ, որովհետև կան տարբեր գաղափարական մոտեցումներ, տարբեր տեսլականներ, ավելի շատ իշխանությունն է այդ խայծը գցում»,- նշել է Քոքոբելյանը՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ չի կարող նշել որևէ քաղաքական ուժ, որի հետ քննարկումներ են տարվում։ Նա հավաստիացրեց, որ «Ազատ դեմոկրատներ»-ի քաղաքական օրակարգում փոփոխություն չի եղել. «Դեռևս ամիսներ առաջ նշել ենք, որ «Ազատ դեմոկրատներ»¬-ը մասնակցելու է ընտրություններին՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին»: Խաչատուր Քոքոբելյանն ընդգծեց, որ ընտրություններին կուսակցությունը կմասնակցի իր ընդլայնված և լայն կոնսոլիդացված ցուցակով, և անակնկալներ կլինեն:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Հրանտ Բագրատյանը հայտարարել է՝ դաշինք կազմելու դեպքում ինքն է գլխավորելու ցուցակը՝ Խաչիկ Քոքոբելյանը նշեց, որ ցուցակի վերաբերյալ անուններ չի տա՝ պարկեշտությունից ելնելով, քանի դեռ գործընթացը ավարտված չէ:

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ